Եղնիկը

Նկարագրի՛ր եղնիկին:
Այդ մի մատղաշ ու խարտյաշ, խորունկ, սև ու ջինջ աչքերով եղնիկ էր: Երբ բռնում էին նրան՝ քնքուշ մարմինը կուչ էր գալիս գրկի մեջ, և սիրտը թրթռում էր այնպես արագ, թիթեռի թևերի նման:

Դո՛ւրս գրիր պատմվածքի ամենահուզիչ հատվածը:
Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:

Ո՞րն է այս պատմվածքի հիմնական իմաստը:
Եղնիկին նվիրում են երեխաներին, նա մեծանում է սիրում է նրանց, բայց նաև հիշում է իր մորն ու հորը: Ինչքան էլ նա սիրում էր իր ընկերներին, միևնույն է նա գնաց իր հարազատների մոտ:

Դո՛ւրս գրիր աշունը պատկերող հատվածը:
Աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:

 

Հայկ և Բել

Հայկը ուժեղ էր, գանգուր մազերով, վառվռուն աչքերով: Բելը չար էր, բռնապետ: Բելին հաջողվեց բռնանալ և երկիրը գրավել: Հայկը, չկամենալով նրան հնազանդվել, գնում է Արարադի երկիրը, իր որդիներով, դուստրերով: Գնում է բնակվում է մի լեռնադաշտում և այդ լեռնադաշտի անունը կոչում է Հարք: Մի օր Բելը մարդիկ է ուղարկում Հայկի մոտ և ասում է, արի ապրի իմ երկրում որտեղ կուզես: Հայկը չի համաձայնվում: Բեը պատերազմ է սկսում Հայկի հետ: Հայկը իր զորքերին կանչելով՝ ասում է նրանց. <<Պետք է այն տեղին խփենք, որտեղ կանգնած կլինի Բելը, որպեսզի կա՛մ մեռնենք, և մեր գերդաստանը անցնի Բելին, կա՛մ էլ նրա վրա ցույց տանք, նրա զորքը ցրվի, և մենք հաղթենք>>: Պատերզմի ժամանակ Բելը թաքնվել էր իր զորքի միջև, իսկ Հայկը իր զորքը դասավորել էր եռանկյունաձև և կանգել էր առջևում: Երբ Բելը տեսավ Հայկին վախեցած փախչում էր: Հայկը առաջ է գնում, քաշում է լայնալիճ աղեղը և սպանում Բելին: Եվ մեր աշխարհը կոչվում է Հայկի անունով Հայք: Հայկը բարի ուժերի մարմնավորումն է, Բելը՝ չար:

Ես սեբաստացի եմ

Իմ կարծիքով իսկական սեբաստացին պետք է լինի՝ խելացի, ընկերասեր, ազնիվ, հարգանքով: Իմ բոլոր հարազատները լավ կարծիք ունեն կրթահամալիրի մասին, որովհետև մենք ստանում ենք գիտելիքներ, գնում ենք արշավների և ոչ միայն արշավների, այլև ուրիշ ուսուցողական և հետաքրքիր վայրեր, ուսուցիչները շատ լավն են, ամեն ինչ շատ լավն է մեր կրթահամալիրում:

Աշուն

Աշուն է, իմ ամենասիրելի տարվա եղանակը: Թրչունները չվում են տաք երկրներ, օրերը սկսում են կարչանալ և ցրտել: Աշունը ոսկեզօծվում է, ծառերից թափվում են գույնզգյուն տերևներ կարմիր, դեղին, ճյուղերը մերկանում են: Քամին ավելի է սաստկանում, ուժեղ անձրև է գալիս, մշուշոտվում է երկինքը և ոչինչ չի երևում: Եվ այս ամենը աշնան գանձերն են:

Իմ աշնանային հեքիաթը

Փչեց աշնան սառը քամին և տերևները դողդողացին…
-Ա~խ ինչ ցուրտ է,-ասաց տերևը:
-Արևն էլ չի ժպտում մեզ,-ասաց մյուս տերևը:
-Հիմա քամին կփչի և մենք հավերժ կկորչենք:
-Ա~խ ինչ տխուր է, անցան ուրախ օրերը:
Այդպես տղրում էին տերևները, երբ փչեց սառը քամին և նրանց տարավ հեռու հեռուներ:

Արևն արդեն քիչ է տաքացնում
Շունչն եմ ես զգում աշնան օրերի,
Ու նորից անձրև, ամպ ու մառխուղ
Նորից տերևներ մերկացած ծառի: