Գլուխ առաջին
1. Եթե քեզ հանդիպեր բաճկոնավոր և ժամացույցով խոսող նապաստակ, ի՞նչ կանեիր:
Ես չէի հավատա և չէի գնա նրա հետևից։
2. Կարող ես նապաստակին նմանեցնել մարդու որևէ տեսակի (քեզ կօգնի նապաստակի արտաքին տեսքի նկարագրությունն ու վարքագիծը):
Մոռացկոտ և անպարտաճանաչ
3. Առանձնացրու Ալիսի հետ կատարված բոլոր այն դիպվածները, որոնք տարօրինակ են թվում: Այդ տարօրինակությունները ինչ փոխեցին Ալիսի մեջ (կարող ես մեջբերել քո ասածը հիմնավորող հատվածը):
Ալիսի փոքրանալը տարօրինակ հյութը խմելուց հետո և մեծանալը կարկանդակ ուտելուց հետո։
4. Դուրս բեր այն տողերը (արտահայտություն, նախադասություն, պարբերություն), որոնք քո կարծիքով շատ կարևոր են, մեկնաբանիր դրանց կարևորություն:
«Էլ ի՞նչ գիրք. մտածեց Ալիսը, որ ոչ նկար ունի, ոչ խոսակցություն»:
Գլուխ երկրորդ
1․Առանձնացրու քեզ դուր եկած հատվածը և բացատրիր՝ ինչու:
— Ա՜խ, տեր աստված, այս ինչ բան է, այսօր ամեն ինչ տարօրինակ է, իսկ երեկ կյանքը սովորականի պես էր: Տեսնես ի՞նչ փոփոխություն է կատարվել ինձ հետ այս գիշեր: Սպասիր, հիշեմ, այս առավոտ ես ինչպիսին էի: Կարծես թե հիշում եմ, մի քիչ փոխվել եմ: Այո, բայց եթե ես նույնը չեմ, ապա հաջորդ հարցն այս է՝ ով եմ ես, այ քեզ բարդ հանելուկ: — Եվ սկսեց մտածել իր տարիքի այն բոլոր երեխաների մասին, որոնց գիտեր, որպեսզի տեսնի, թե արդյոք ինքը չի նմանվել նրանցից որևէ մեկին:
2․Ինչպես կբացատրես այս հատվածը, իսկ դու համաձայն ես այդ մտքի հետ: — Երանի այդքան շատ լացած չլինեի,- ասաց Ալիսը ելք գտնելու համար այս ու այն կողմ լողալով,- ինձ թվում է՝ ես պետք է պատժվեմ խեղդվելով իմ սեփական արցունքների մեջ:
Ալիսին ավելի հեշտ կլիներ, երբ նա չլացեր և ամեն կերպ կարողանար իր մեջ ուժ գտնել պայքարելու համար։
3․Ուշադիր կարդա այս գլուխը և գտիր այն հատվածը, որտեղ հեղինակը մեզ հուշում է այն մասին, թե ինչ է պետք անել դժվար կացության մեջ ընկնելիս: Ալիսը շատ կարևոր հարց էր տալիս ինքն իրեն: Որն էր այդ հարցը: Փորձիր ինքդ էլ պատասխանել այդ հարցին:
«Բայց նրանց հանդեպ պետք է բարի լինել»