Մի օր քրոջս հետ թեյ խմելիս՝ պատահմամբ կոտրեցի սեղանին դրված մայրիկիս սիրած ծաղկամանը։ Ես այնքան էի վախեցել, որ քույրս ամբողջ մեղքը որոշեց վերցնել իր վրա։ Մայրիկս աշխատանքից վերադառնալուն պես նկատեց ծաղկամանի բացակայությունը սեղանի վրայից։ Քույրս մայրիկիցս առաջ ընկավ և չսպասելով նրա հարցին, թե ուր է ծաղկամանը, խոստովանեց, որ կոտրել է այն։ Մայրս բարկացավ քրոջս անուշադրության վրա, իսկ նա լաց եղավ։ Ամբողջ գիշեր չքնեցի՝ խիղճս տանջում էր, և առավոտյան պատմեցի մայրիկիս ճշմարտությունը։ Զարմանալի է, բայց նա չբարկացավ, այլ համբուրեց այտս։
Բակտերիաներ
- Ի՞նչ գիտեք բակտերիաների մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք։ Երկրագնդի վրա փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Բակտերիաները տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:
- Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ։ Անտոնի վան Լևենհուկր, խոշորացնող սարքերի օգնությամբ։
- Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից: Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշակի լավ արտահայտված արտաքին կառույցով, որր շրջապատում է բակտերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:
- Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք: Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանական նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից:
- Ինչո՞ւմն է բակտերիաների դերը բնության մեջ և մարդու կյանքում: Բակտերիաների մի մասր մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մարդու սննդառությանը
Ամփոփիչ աշխատանք
- Ի՞նչ է մթնոլորտը: Մթնոլորտը երկնային մարմնի գազային ծածկ, որը նրա շուրջը պահպանվում է ձգողականության շնորհիվ։
- Ի՞նչ է քամին: Ինչու՞ են առաջանում քամիները: Քամին օդի շարժումն է երկրի մակերևույթին գրեթե զուգահեռ։
- Քամու ի՞նչ տեսականեր են ձեզ հայտնի: Պասսատները, մուսսոնները, բրիզները, լեռնահովտային քամիները։
- Ի՞նչ են մթնոլորտային տեղումները: Մթնոլորտային տեղումներ, ամպերից թափվող հեղուկ կաթիլային կամ պինդ վիճակի ջուր (անձրև, ձյուն, կարկուտ և այլն), ինչպես նաև երկրի մակերևույթի կամ առանձին առարկաների վրա նստած, օդից անջատված ջուր (ցող, եղյամ, մերկասառույց և այլն)։
- Ի՞նչ է եղանակը: Եղանակ է կոչվում ներքնոլորտի ստորին շերտերի ֆիզիկական վիճակը տվյալ վայրում և տվյալ պահին կամ ժամանակահատվածում։
- Ի՞նչ է կլիման: Կլիման տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնությունն է։
Ուսումնական գարուն
-
- Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը): Ես կարդացել եմ Գրիմ Եղբայրների 《Հենզելն ու Գրետելը》։
- Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը: Շուտով երեխաներն անտառից դուրս են գալիս ու հասնում տուն։ Հայրն աշխարհով մեկ է լինում՝ տեսնելով իր երեխաներին։ Խորթ մայրը մահացել էր, իսկ հայրը մնացել էր մեն-մենակ։ Երեխաները դատարկում են գրպանները։ Նրանք վաճառում են թանկարժեք քարերն ու հարստանում։ Եվ երեքով ապրում են ուրախ ու երջանիկ։
- Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց: Խորթ մայրը վատն էր, կեղծավոր, չէր սիրում երեխաներին։ Հայրը բարի էր, հոգատար, հպարտ։ Հենզելը քնկոտ էր, բարի։ Գրավելը աշխատասեր էր, ուշադիր։
- Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին: Այս գիրքը ինձ շատ դուր եկավ, սովորեցի շատ բան։
- Գովազդի՛ր կարդացածդ գիրքը: Ես սովորեցի այս գրքից բարություն, հոգատարություն, խորհուրդ կտամ, որ բոլոր երեխաները կարդան։
Երկու սև ամպ
- Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանի՛ր: Բանաստեղծության մեջ երկուսն գերակշռում են և՜ գույնը, և՜ շարժումը։
- Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դո՛ւրս գրիր և պատճառաբանիր, թե ինչու ես այդպես մտածում:Ու անդադար գընում էին՝ Քշված հողմի կատաղությամբ, որովհետև ինչքան հողմը սաստկանում էր, միևնույն է ամպերը չէին հանձնվում։
- Ի՛նքդ վերնագրիր բանաստեղծությունը: Չնահանջող ամպեր։
Կարմիր փուչիկ
- Այս ֆիլմն ինձ սովորեցրեց ընկերասիրություն։
- Հեղինակն այս ֆիլմով ուզում էր ասել, որ կարող ես ընկերանալ նույնիսկ փուչիկ հետ։
- Տղային հանդիպում է կարմիր փուչիկը, նա ամեն կերպ փորձում է վերցնել փուչիկը և հաջողվում է նրան։ Նա փուչիկին տանում է տուն, իսկ իր տատիկը բաց է թողնում այն։ Փուչիկը պատուհանի մոտ է լինում և տղան վերցնում է այն, իր հետ տանում է այնտեղ, որտեղ լինում է նա։ Վերջում մի քանի տղաներ պայթեցնում են փուչիկը, հետո լիքը փուչիկներ գալիս են տղայի մոտ։
Քաջ Նազար
- Ի՞նչ հեքիաթ ես կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը): Հովհաննես Թումանյան-ի 《Քաջ Նազար》-ը։
- Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը: Անհաղթ հերոս Քաջըն Նազար,Որ մին զարկի՝ ջարդի հազար։
- Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց: Նազարը ալարկոտ ու վախկոտ, պարծենկոտ մարդ է։
Փաթիլը
Աշնանային անձրևոտ օրերին փոխարինեցին ձմռան ցրտաշունչ օրերը: Մի գեղեցիկ առավոտ, երբ Լիլիթն արթնացավ, դուրս նայեց պատուհանից և զարմանքից ապշեց՝ շուրջն ամենուրեք ճերմակ էր, կարծես նկարիչն իր վրձինը միայն սպիտակ ներկի մեջ էր թաթախել և ամենուրեք ներկել ճերմակ փաթիլներ: Փաթիլներ, որոնք երկնքից ցած էին գլորվում և հալչում։
Ձյան մի խոշոր փաթիլ այնպես էր փայլում, կարծես երազ էր տեսնում, իբր ինքը փաթիլների թագուհին է և նրանցից ամենագեղեցիկը, իսկ մնացած փաթիլները գովերգում են իրեն և խոսում նրա գեղեցկության մասին:Սակայն փաթիլի երազը մոտեցավ ավարտին, երբ մի փոքրիկ տղա մոտեցավ նրան, ձեռքի երկու ափով ուժգին սեղմեց, մի մեծ ձնագնդիկ պատրաստեց և հարվածեց Լիլիթենց պատուհանին։
Սեպտեմբերից դեկտեմբեր. հաշվետվություն
Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Երբ ես եկա այս դպրոց ինձ համար շատ անսովոր էր, հետո ես ծանոթացա շատ երեխաների հետ և բոլորի հետ շատ մտերիմ եմ։ Մենք անցնում ենք մայրենի, բնագիտություն,մաթեմատիկա և այլն։ Մայրենիից մենք անցնում ենք շատ հետաքրքիր դասեր։Ես շատ եմ սիրում իմ ուսուցչուհիներին։ Տեխնոլոգիայից ես շատ հետաքրքիր բան էր ենք պատրաստում, կավից, թղթից, դիմակներ ենք պատրաստում, ամեն ինչ շատ լավ է։
Բնագիտություն
- Որո՞նք են օգտակար հանածոները։
Օգտակար հանածոներն ընդունված է բաժանել 3 խմբի՝ վառելիքային, մետաղային, ոչ մետաղային։ Ըստ ֆիզիկական վիճակի՝ օգտակար հանածոները լինում են պինդ (ածուխներ), հեղուկ (նավթ) և գազային։
2.Որո՞նք են ցամաքային ջրերը։
Գետերը, լճերը, աղբյուրները։
3.Ի՞նչ լճեր գիտեք:
Բայկալ, Սևան, Ուրմիա, Բայկալ, Վանա, Չադ։
4.Ի՞նչ մասերից է բաղկացած գետային համակարգը:
Գետային համակարգը կազմված է գետահովիտից, հունից և ակունքից։