Թե ինչպես է քաղաքի ձեռնածուն հիմարացնում թագավորին» 

Իմ կարծիքով առակի հիմնական  միտքը այն է, որ ամենաիմաստուն մարդն էլ կարող է խաբվել, որ խաբեբային այդքան էլ շատ բան պետք չէ իր գործը կատարելու համար։ Ինձ սովորեցրեց, որ երբեք չպետք է հպարտանալ, որ պետք չէ խաբել, որովհետև կպատժվես։

Լավ է կույր աչքով, քան կույր մտքով

Երկու ընկերներ են լինում, մեկը կույր է լինում, նրանք միշտ միասին են լինում։ Երբ գնում են ֆիլմ դիտելու ընկերը միշտ պատմում է, թե ինչ է տեղի ունենում և այլն։ Նա միշտ օգնում է իր ընկերոջը ամեն հարցում։

Իսկ մտքով կույր լինել ինձ թվում է, որ երբեք այդպիսի մարդը չի կարողանա օգնել իր ընկերոջը, լինել միշտ իր կողքին։

Մաթիլդա

  1. Գրավոր պատմի՛ր ֆիլմը ( 7-8 նախադասությամբ)։                                    Մաթիլդա հանճարեղ երեխա էր։ Նրա մայրը տնային տնտեսուհի էր և նրան ուշադրություն չէր դարձնում։ Հայրը մեքենաներ էր վերանորոգում և տարված էր դրանցով,իսկ եղբայրը միշտ նեղացնում էր նրան։ Նա չորս տարեկանից փորձում է ինքնուրույն զարգանալ, այցելում է գրադարան, կարդում գրքեր։ Հաճախում է դպրոց և զարմանում է իր ուսուցչի կարողություններով։Մաթիլդան աչքի էր ընկնում իր ընդունակություններով, նա կարողանում էր աչքերով շարժել դրանք։Դպրոցի տնօրենը չէր սիրում երեխաներին, Մաթիլդան որոշում է փրկել դպրոցը չար տնօրենից։ Նա հրաժարվում է իր ծնողների  և ապրում Միսս Հանիի հետ։
  2. Առանձնացրո՛ւ այն կերպարը, որն ամենաշատը քեզ դուր եկավ, բնութագրի՛ր նրան:                                        Ինձ դուր եկավ Մաթիլդայի կերպարը, նա հոգատար էր, ուշադիր, բազմաթիվ ընդունակություններով օժտված։
  3. Համեմատի՛ր դպրոցի տնօրենին քո դպրոցի տնօրենի հետ:                               Մեր դպրոցի տնօրենը բարի է, լավն է, ուշադիր է և սիրում է երեխաներին, իսկ Մաթիլդայի տնօրենը չար է, ինքնահավան, չի սիրում երեխաներին։
  4. Համեմատի՛ր Մատիլդայի ուսուցչին քո ուսուցչի հետ:                                            Կարելի է ասել, որ նրանք նման են, որովհետև և՛ իմ և՛ Մաթիլդայի ուսուցիչը բարի է, հոգատար, սիրում է բոլորին, անհանգստանում է բոլորի համար։

Ճանապարհ

Երկու ընկերներ ճանապարհ էին գնում և հասան այնտեղ, որտեղից պետք է որոշեին, թե որ ճանապարհով գնան։ Առաջին ճանապարհը տանում էր դեպի ճշմարտության, բարության քաղաք, իսկ երկրորդը՝ խարդախության, հարստության քաղաք։Մի ընկերը ասում է.

-Լսի՛ր, արի գնանք առաջին ճանապարհով, չէ որ, եթե գնանք երկրորդ ճանապարհով մենք կընտրենք սխալ ուղղի մեր կյանքի և ապագայի համար։

-Ո՛չ, արի գնանք երկրորդ ճանապարհով,- ասում է մյուս ընկերը,- որովհետև այնտեղ մենք կարող ենք հեշտությամբ վաստակել այն, ինչ մարդկանց դժվարությամբ է հաջողվում։

-Բայց դու արդյոք ճիշտ ես համարում դա, չէ որ այն ամենը ինչ հեշտ ենք վաստակում շատ շուտ կորցնում ենք։ Դու գնա քո ճանապարհով, ես՝ իմ։

Եվ այդպես էլ եղավ՝ նրանք գնացին իրենց նախընտրած ճանապարհներով։

Իմ ուսումնական ամառը

Ամառային հանգիստս անցնում է շատ լավ, բակում խաղում եմ ընկերներիս հետ, ընտանիքիս հետ գնում ենք քաղաքից դուրս անցկացնում լավ ժամանակ։ Եղել եմ Արզնի ձորում, տեսել եմ Թուխ Մանուկ մատուռը, այնտեղ կային բուժիչ ջրեր։

 

Ընթերցանություն

  1. Թոմ Սոյերի արկածները                                Թոմը մոր մահից հետո պետք է ապրեր իր մորաքույր՝ Պոլլիյի հետ։ Թոմը շատ համառ տղա էր, չէր սիրում աշխատել, խորամանկ էր, սիրում էր չարաճճիություններ անել, չէր սիրում իր տեղը զիջել, մատնիչ չէր։ Թոմը ուներ եղբայր՝ Սիդը։ Ի տարբերություն Թոմի նա հեզ էր, իր տեղը զիջում էր, խորամանկ չէր, բայց մատնիչ էր։ Բեքին Թոմի սիրած աղջիկն էր, նրանք պատրաստվում էին ամուսնանալ, բայց բաժանվեցին քանի որ Թոմը ասաց,-《Էմմի Լոուրենս》։ Բեքին շատ ամաչկոտ էր, ամեն ինչից շուտ նեղանում էր։ Այդ քաղաքում բոլորը հավատում էին սնահավատությունների։

Ի՞նչ կլիներ, եթե ես անտեսանելի լինեի

Եթե ես լինեի անտեսանելի, ինձ համար շատ լավ կլիներ։ Ինձ ոչ ոք չէր նկատի, կանեի այն ինչ ուզում էի, աղքատ մարդկանց կօգնեի, բայց մի կողմից էլ տխուր կլիներ, որ ես իմ ընկերների հետ չէի կարողանա խաղալ: