Վրթանես Փափազյան «Երկու թռչուն»

  1. բացատրիր բառերը՝
    վշտալից-Վշտով լցված՝ մեծ վիշտ ունեցող
     բխել- Արտահոսել, դուրս հոսել
    համակվել-Պատվել
    գգվել-Սիրով ու քնքշությամբ գրկել ու շոյել
    անհուն- Հուն չունեցող, Անսահման
     անհագ-անկուշտ
    պարփակված-շրջապատված
    խոռոչ-Փոս ընկած տեղ, փոս
    թոթվել-Թափ տալ, թոթափել
    ննջել-Թեթևակի քնել, նիրհել
    հեգնորեն- Հեգնական կերպով, հեգնելով
    սոսկում-Սարսափ, վախ
    հոռետես-վատատես
    ռամիկ- Աշխատավորական խավերին պատկանող մարդ, գյուղացի
    պապակվել- Չափացանց ծարավ լինել
    ոստյուն-ցատկ, թռիչք
    բաբախել-Տրոփել, թրթռալ
  2. երբեք չէի ցանկանա վանդակ մտնել, նույնիսկ եթե ինձ թագավորություն տային այնտեղ…  ինչպե՞ս կմեկնաբանես այս միտքը: Ի՞նչը կարող է քեզ համար վանդակ լինել (ստեղծագործական աշխատանք):

    երբեք չէի ցանկանա վանդակ մտնել, նույնիսկ եթե ինձ թագավորություն տային այնտեղ…  — Այսինքն լինել սահմանափակված, չունենալ ազատ որոշումներ կայացնելու հնարավորություն,չունենալ ազատություն։

    Ի՞նչը կարող է քեզ համար վանդակ լինել— Ինձ համար վանդակ կիլինի այն, երբ ինձ չթողնեն և չտան այն ազատությունը, որն ինձ է պատկանում։
  3. Ճնճղուկը եթե մարդ լիներ, ինչպիսի՞ն կլիներ: Իսկ արու դեղձանի՞կը:
    Ճնճղուկը կլիներ ազատամիտ, կյանքը վաըելող, անվախ, կյանքով լի մի մարդ, իսկ արու դեղձանիկը անհամարձակ, վախկոտ, կգերադասեր ապռել վանդակներում և ունենալ հաց ու ջուր, իսկ ճնճղուկը՝ոչ։
  4. Դու ո՞ր ճանապարհը կընտրեիր, ինչու՞:
    Ես կընտրեի ճնճղուկի ճանապարհը, որովհետև ազատությունն ամենակարևոր բանն է կյանքում։

Оставить комментарий